ԱՄՆ պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին ընդգրկելը չի ազդի բանկի գործունեության վրա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Թե´ իրավաբանական և թե´ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների առջև բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են ժամանակին և լրիվ ծավալով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի մամուլի ծառայությունից նշեցին, որ դրամային և արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնությունները իրականացվում են առանց ուշացման և լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաև հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:

2014թ.-ի կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը:

Հինգշաբթի ԱՄՆ Ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի մի շարք դուստր ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց հանդեպ: Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե-ֆակտո եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:

Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո´չ Գազպրոմբանկի, ո´չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img