Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն օգոստոսին ավելացել են 0,48%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 0,48%–ով` կազմելով 146,3 մլն դոլար։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, դրամական փոխանցումները օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8,4 տոկոսով։

Հայաստանից արտերկիր օգոստոսին կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 60,1 մլն դոլար` 2015 թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով (մեկ ամսում 6,6 տոկոսի աճ)։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 86,2 մլն դոլար, ինչը 15,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (մեկ ամսում 3,4 տոկոսի անկում)։

Հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 68,8 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Միաժամանակ նախորդ տարիներին ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է 70–80 տոկոս։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի օգոստոսին կազմել են մոտ 100,7 մլն դոլար` 2015 թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով (ամսվա ընթացքում 5 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալն ավելացել է 3,6 տոկոսով` կազմելով 22,3 մլն դոլար (ամսվա ընթացքում 2,7 տոկոսի անկում)։

ՀՀ ԿԲ–ն կանխատեսում է 2016 թ.–ին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի զգալի դանդաղում և կանխատեսում է 6–8 տոկոսի անկում։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայմանավորված է ռուսական դրամական փոխանցումների նվազմամբ, որի պատճառը ռուբլի հսկայական արժեզրկումն է ($1 – 474,36 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 18-ի համեմատ նվազել է 0.49 կետով՝ կազմելով 372.85 դրամ

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img