Wed, 31 December
-8.9 C
Yerevan
USD: 381.36 RUB: 4.87 EUR: 449.01 GEL: 141.54 GBP: 515.60

Այսօր «Յունիբանկը» տոնում է իր հիմնադրման 15-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի «Յունիբանկ» ԲԲԸ-ն տոնում է իր հիմնադրման 15-ամյակը:

Երևանի կենտրոնում բանկն իր դռները բացեց 2001 թվականին և գրեթե առաջին իսկ օրվանից սկսեց իրականացնել հաճախորդների բանկային համալիր սպասարկում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Յունիբանկի» հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 24-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոնական համերգին կմասնակցեն հայ և արտասահմանյան հայտնի կատարողներ:

«Յունիբանկն» իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը:

15 տարվա կայուն և հաջող աշխատանքի արդյունքում «Յունիբանկը» կարողացավ արժանանալ հաճախորդների վստահությանը և ձեռքբերել բարձր հեղինակություն և գործարար համբավ: Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ, իսկ 4 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր:

Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ: 2016թ.-ի երրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»:

Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ: Յունիբանկն ամուր դիրքեր ունի շուկայում, այդ թվում` նաև մանրածախ բիզնեսի գծով, որը ժամանակակից բանկային գործի համար հիմնական, դինամիկ զարգացող ուղղությունն է:

Բանկն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես մրցակցային առավելությունների և հաճախորդների սպասարկման որակի բարձրացման կարևոր գործոն: Ներկա դրությամբ բանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 210 հազարը: «Յունիբանկը» շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձևավորող փոքր և միջին ձեռնարկություններին:

Բանկի վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը:

Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման և ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման նպատակով, «Յունիբանկը» շարունակել է համագործակցությունը միջազգային կառույցների, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և KfW գերմանական բանկի հետ:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը: «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում որ նախնական հրապարակային առաջարկի միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

«Յունիբանկի» ռազմավարությունը նախատեսում է ներդրումային գրավչության բարձրացում` առաջնորդվելով մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանության սկզբունքներով:

Այս տարվա հոկտեմբերին բանկի բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ, որի արդյունքում «Յունիբանկը» դարձավ բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը: 2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց լավագույնը «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, 113 բանկոմատ, 163 վճարային տերմինալ և ավելի քան 50 պրոմո կետ:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում նաև VIP-սպասարկման զարգացմանը: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Unibank Privé առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում:

«Յունիբանկն» ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: «Յունիբանկը» համագործակցում է մանկական հիմնադրամների, այդ թվում` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ, օգնում է անցկացնել մանկական սպրոտային մրցաշարեր:

«Յունիբանկն» իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին: Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին:

«Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների և կոմպոզիտորների: Ջերմ, մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Ջիվան Գասպարյանի հետ: «Յունիբանկը» մեծ սիրով օժանդակեց մաէստրոյի դուդուկի դպրոցի ստեղծմանը:

Բանկն իր աջակցությունը տրամադրեց նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին: «Յունիբանկն» անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի համագործակցությունն իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների հետ շարունակվի և հիմնված լինի փոխադարձ հարգանքի, վստահության և հաջողության ձգտման վրա:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակում են աճել. Կենտրոնական բանկ

2025 թվականի դեկտեմբերի 23-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 22-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 381.55 դրամի

Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել են՝ գերազանցելով թիրախային ուղենիշները. ԿԲ նախագահ

Ըստ Գալստյանի, այս դրական դինամիկայի հետ մեկտեղ կան նաև ոլորտներ, որտեղ դեռ շատ անելիքներ կան

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալացված և իրացվելի է, բայց ԿԲ–ն պետք է աչալուրջ լինի․ ԱՄՀ

Սա համահունչ է ՀՀ ԿԲ սթրես թեստերի արդյունքներին, որոնք ցույց են տալիս, որ բանկային համակարգը բավարար կապիտալ ունի ուժեղ ցնցման դիմակայելու համար

Հաստատվել է ֆիզիկականանձանց կողմից կատարված անկանխիկ վճարումներից cashback տրամադրելու միջոցառումը

Հաստատվել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img