«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն NASDAQ OMX Արմենիա բորսայում երկու տրանշով պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ էմիսիան և առաջիկայում կտեղաբաշխի դրանք NASDAQ OMX Արմենիա բորսայում, հինգշաբթի ասաց վարկային ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Նրա խոսքով, երկրորդ էմիսիայի պարտատոմսերը կտեղաբաշխվեն երկու տրանշերով` երկու արժույթներով:

Մասնավորապես, առաջին տրանշով կտեղաբաշխվի 10 000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 9 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20 000 անվանական արժեկտրոնային պարտատոմս` 200 մլն դրամ ծավալով, 14 տոկոս տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Ընկերության տնօրենը նշել է, որ «Գլոբալ Կրեդիտը» ՀՀ ֆինանսական շուկայում առաջին մասնավոր կապիտալով վարկային կազմակերպությունն էր, որն իր ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը բավարարելու նպատակով բարեհաջող իրականացրել է դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում:

Ընկերության պարտատոմսերի` 1 մլն դոլար և 100 մլն դրամ ընդհանուր ծավալի առաջին էմիսիան տեղաբաշխվել է 2015 թվականի նոյեմբերին։

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները:

Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են բացառապես վարկային քաղաքականության ընդլայնման, այդ թովւմ, նոր վարկատեսակների մշակման և ներդրման, ինչպես նաև գործող վարկատեսակներով առավել ակտիվ վարկավորման ու կազմակերպության գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Որպես մարքեթ-մեյքեր հանդես կգա «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը:

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանի խոսքով, պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 24-ին, NASDAQ OMX Արմենիա բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում` ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

«Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և ԿԲ–ի կողմից արտոնագրություն է ստացել 2010 թ.–ի հոկտեմբերի 26–ին։ ՎԿ–ի բաժնետերերն են` Էդուարդ Մարությանը` 33,3 տոկոս, Արայիկ Կարապետյանը` 28,1 տոկոս, Գագիկ Վարդանյանը` 33,5 տոկոս, Կարեն Դարբինյանը` 5 տոկոս։ ՎԿ–ի ակտիվները 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 11,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 9,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 9,5 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), իսկ կապիտալը` 1,75 մլրդ դրամ, զուտ շահույթը կազմել է մոտ 194,2 մլն դրամ։ ($1 – 479,03 դրամ) –0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img