ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել հոբելյանական ութ հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել հոբելյանական ոսկե և արծաթե ութ հուշադրամ, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը:

Հաղորդակցության համաձայն, շրջանառության մեջ եմ դրվել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:

10 հազար դրամ անվանական արժեքով «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175» ոսկե հուշադրամները թողարկվել են 1000 հատ տպաքանակով, իսկ «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» մետաղադրամները`  500 հատ տպաքանակով:

100 դրամ անվանական արժեքով «Համո Բեկնազարյան-125» արծաթե հուշադրամները թողարկվել են 500 հատ տխաքանակով, 1000 դրամ անվանական արժեքով «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ» մետաղադրամները` 500 հատ տպաքանակով, իսկ 1000 դրամ անվանական արժեքով «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» մետաղադրամները` 200 հատ տպաքանակով:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img