Thu, 5 March
2.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

«Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկն» ավտոմատացրել է ՓՄՁ–ին անգրավ վարկերի տրամադրման գործընթացը` սկսելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգի շահագործումը։

Նոր CRM համակարգի ներդրումը կոչված է բարձրացնել հաճախորդների սպասարկման արդյունավետությունն ու որակը, էապես արագացնել բիզնես վարկերի տրամադրման գործընթացը և կրճատել բանկի ծախսերը։

Վարկային հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացների ավտոմատացումը թույլ է տալիս սպասարկել նվազագույն ժամկետներում և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Բանկի մասնագետն այցելում է հաճախորդին` իր իսկ գրասենյակում, ով ցանկանում է բիզնես վարկ ձևակերպել և հենց տեղում բանկի CRM համակարգի օգնությամբ ձևակերպում է հայտը, գնահատում է պոտենցիալ փոխառուի բիզնեսն ու վարկունակությունը։ Հաճախորդի վարկին վերաբերող բանկի պատասխանը տրամադրվում է բանկ դիմելու օրը։

Վարկավորման համալիր գործընթացի ավտոմատացումն ու ՓՄՁ–ի կողմից հայտերի մշակման համար նախատեսված վարկային կոնվեյերի ստեղծումը թույլ է տալիս «Յունիբանկին» առավելագույնս արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլն ու գնահատել փոխառուի վարկունակությունը` բացառելով մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս։

Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ փոխառուների բազայի ձևավորման, հայտի ուսումնասիրման արագության և տրամադրված վարկերի քանակի ավելացման խնդիրը` միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը։ Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները։

«Անհատ ձեռներեցների և ՓՄՁ–ների վարկավորումը «Յունիբանկի» գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Բանկի համար շուկայում մրցունակության առանցքային գործոնը սպասարկման որակյալ և արդյունավետ գործընթացի իրականացումն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ և ներդրեցինք նորարար լուծում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել աշխատանքը հաճախորդների հետ` նման կերպով առաջարկելով ավելի հարմար և արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը», – նշեց բանկի վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

«Այս մոտեցումը զգալիորեն բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը և թույլ է տալիս նրանց ակտիվ տեմպերով զարգացնել և ավելացնել փոքր բիզնեսի ֆինանսավորումը», – ավելացրեց Պետրոսյանը։

«Յունիբանկը» 2013 թ.–ից համագործակցում է «Protobase Laboratories» ընկերության հետ։ Համագործակցության շրջանակում բանկում հաջողությամբ ներդրվել է նաև CRM համակարգի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգը, որն իրենից ներկայացնում է մանրածախ վարկերի վարկային կոնվեյեր։ Այս CRM համակարգի գործարկման շնորհիվ` «Յունիբանկում» մանրածախ վարկերի մասին հայտերի մշակումը տևում է շուրջ 1 րոպե։ Միայն 2016 թ.–ին բանկում մշակվել է սպառողական վարկերի շուրջ 325 000 հայտ, որից ավելի քան 60%–ը հաստատվել է։

«Protobase Laboratories» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.–ին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Մոսկվայում, Մինսկում, Նիկոսիայում, Լոնդոնում։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են վարչարարական և ռազմավարական կոնսալտինգը, բիզնես գործընթացների օպտիմալացման և վերաինժեներավորման ոլորտում իրականացվող կոնսալտինգը, ՏՏ կոնսալտինգը։

«Protobase Laboratories» ընկերության վարկային կոնվեյերը նորարարական լուծում է` ֆինանսական կազմակերպություններում վարկավորման բիզնես գործընթացի կառուցման և ավտոմատացման համար։ Այն թուլ է տալիս զգալիորեն արագացնել վարկի տրամադրման մասին որոշման ընդունման գործընթացը, բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու կառավարումը` միաժամանակ նվազեցնելով արտաքին և ներքին խարդախության ռիսկերն ու կրճատելով գործառնական ծախսերը։ Ընկերության վիճակագրության համաձայն, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ավելանում է միջինը 2,5 անգամ։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ին։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկի» բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվել հիմնական ցուցակում (А)։ 2016 թ.–ի արդյունքներով բանկի ակտիվները գերազանցել են 186 մլրդ դրամը, ընդհանուր կապիտալը կազմել է 35,7 մլրդ դրամ։ «Յունիբանկի» ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազար հաճախորդ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img