Հայաստանի բանկերը 2016 թ.-ին ավելացրել են վարկավորումը շուրջ 650 մլն դոլարով` մինչև 2,4 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը 2016 թ.-ի դեկտեմբերի վերջի տվյալներով կազմել են 2,4 տրլն դրամ, ինչը 316,5 մլրդ դրամով (650 մլն դոլար) կամ 14,9 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, միայն ռեզիդենտներին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 116,8 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), որից արտարժույթով վարկերին բաժին է հասել 64,7 տոկոսը: 2016 թ.-ի արդյունքներով արտարժութային վարկերն աճել են ընդամենը 3,5 տոկոսով` մինչև 1 370,5 մլրդ դրամ, իսկ դրամայինները` 9,6 տոկոսով` մինչև 746,3 մլրդ դրամ:

Ընկերություններին տրված վարկերը կազմել են 1 211,1 մլրդ դրամ (7,5 տոկոսի աճ), որոնցից դրամայինները կազմել են 197,7 մլրդ դրամ (10,2 տոկոսի աճ), իսկ արտարժութայինը` 1 013,4 մլրդ դրամ (7 տոկոսի աճ):

Հատկանշական է, որ տնային տնտեսություններին տրված վարկերը 2016 թ.-ին նվազել են, սակայն աննշան: Մասնավորապես, Հայաստանի բանկերի կողմից 2016 թ.-ին տնային տնտեսությունների տրված վարկերը կազմել են 779,6 մլրդ դրամ, ինչը 0,04 տոկոսով պակաս է 2015 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշից: Անկումը պայմանավորված է արտարժույթով վարկավորման 6,2 տոկոսով նվազմամբ` մինչև 293,8 մլրդ դրամ, մինչդեռ դրամային վարկերը ավելացել են 4,1 տոկոսով` մինչև 485,7 մլրդ դրամ:

Հայաստանի ոչ ռեզիդենտներին 2016 թ.-ի վերջի դրությամբ տրվել է 319,2 մլրդ դրամի վարկ (2,7 անգամի աճ):

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ: ($1 – 485,91 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

Հայաստանը ՕՊԵԿ-ի հիմնադրամից կստանա 80 մլն եվրոյի վարկ՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում

Կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին:

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին

Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img