Կոնվերս բանկը թողարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը ընդլայնում է ինտերնետ միջավայրում ծառայությունները և առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Կոնվերս բանկի Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:

Ինչպես հայտնում են բանկից, Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում:

Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող: Երեք տարվա սպասարկման վճարը կազմում է ընդամենը 1000 ՀՀ դրամ:

Վիրտուալ Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

Visa Virtual Account քարտը կարելի է պատվիրել ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով։

Բանկի ակտիվները 2016 թ.–ի արդյունքներով կազմել են 191,3 մլրդ դրամ (20,4 տոկոսի աճ), պարտավորությունները` 158,8 մլրդ դրամ (15 տոկոսի անկում): Բանկի շահույթը 2016 թ.–ին կազմել է 1 831 մլրդ դրամ` 2015 թ.–ին գրանցված 5 մլն դրամի վնասի դիմաց ($1 – 485,91 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img