«ԿԱՄՈՒՐՋ» ՎԿ–ն 2016 թ.–ին աճ է գրանցել որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն ամփոփել է 2016 թվականը շահույթով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, կազմակերպության վարկառուների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով գրեթե 20,000-ի, վարկային պորտֆելը հասել է գրեթե 12 մլրդ ՀՀ դրամի:

2016 թվականին տրամադրվել է շուրջ 9.7 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 12 %-ով:

«Անկախ այն հանգամանքից, որ 2016-ը ողջ ֆինանսական համակարգի համար լի էր մարտահրավերներով, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, իր հետևողական աշխատանքի շնորհիվ, կարողացավ տարին ամփոփել շահույթով և ունենալ աճ որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով»,– նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը ծրագրում է 2017 թվականին էլ աշխատել նույն ակտիվությամբ և ապահովել ոչ միայն վարկային պորտֆելի զգալի աճ, այլ նաև, ներդնելով նորարարական մոտեցումներ և գործիքներ, էլ ավելի բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը մեր ծառայություններից:

Աղայանն ավելացրեց նաև, որ 2017 թվականի ընթացքում Ընկերությունը կավարտի նաև միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը՝ այն զուգակցելով ռիսկերի գնահատման և զսպման համակարգի հետ։

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «ԿԱՄՈՒՐՋ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա (ՎԻԴԵՈ)

Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա

Դոլարի և եվրոյաի փոխարժեքը փոքր–ինչ նվազել է, ռուբլին՝ աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0,05 կետով և կազմել 421,97 դրամ, ռուբլին աճել է 0,028 կետով և կազմել 5,0095 դրամ

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։

Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից․ ԿԲ նախագահ

ԿԲ նախագահի խոսքով, կապիտալի ներհոսքը զգալի ազդեցություն է ունենում արժութային շուկայի վրա

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img