«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի ստեղծած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը տրամադրեց առաջին դրամաշնորհները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:

Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփեց իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին`«Միասին» հիմնադրամ,  Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց, «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:

Ինչպես իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը, Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով:

«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,- ասաց նա։

«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ… Ստեփան Գիշյանը նոր մշակութ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր հայրենակիցներին ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,- իր հերթին  նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img