Ֆրանսահայ բժիշկները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել Հայաստանում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրն է իրագործվել ֆրանսահայ բժիշկների միության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ։

Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշեց Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանը, իրենք արդեն 15 տարի է` գալիս են Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար»  ծրագիրը։

«Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարևորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ–ն օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը»,– ասաց նա, կարևորելով հայաստանյան կազմակերպությունների  աջակցությունը, քանի որ Հայաստանի հայերի օգնության կարիքը զգացվում է։

Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img