Աննախադեպ առաջարկ Յունիբանկից` բնակարանների ձեռքբերման վարկ 0% կանխավճարով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար` առանց կանխավճարի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք:

«Դասական առանց կանխավճարի» վարկի առավելագույն գումարը կազմում է 150 000 ԱՄՆ, ժամկետը` 20 տարի, իսկ տոկոսադրույքը` սկսած 11.7% տարեկան:

«Հաշվի առնելով առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի հանդեպ բնակչության մեծ պահանջարկը` Յունիբանկը հայտարարում է նաև հատուկ ակցիա, որի շրջանակում կարելի է ձեռքբերել բնակարաններ ք. Երևան, Լվովյան 14 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարանային շենքում արտոնյալ պայմաններով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, կանխավճարը կազմում է 0%, տոկոսադրույքը` 9.5% տարեկան, ժամկետը` մինչև 20 տարի:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Առանց կանխավճարի վարկի առկայությունը հիփոթեքային վարկերն առավել մատչելի է դարձնում բնակչության լայն զանգվածի համար, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ բնակարան ձեռքբերելիս կանխավճար կատարելու համար: Այս վարկը նախատեսված է հենց այս հաճախորդների համար: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը», – նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img