Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկի և «FMO» Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվեց մինչև 25 մլն. ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր՝ ՓՄՁ ոլորտում վարկավորում իրականացնելու նպատակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այս նոր պայմանագիրը հանդիսանում է մեր բանկի ռազմավարության մի մասը, որի շնորհիվ մենք կառաջարկենք մեր հաճախորդներին հավելյալ հնարավորություններ ընդլայնելու վերջիններիս կարողությունները Հայաստանի ՓՄՁ ոլորտում», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը:

«Ինեկոբանկը, համագործակցելով ավելի քան 30 միջազգային ֆինանսական կառույցների և միկրոֆինանսական հիմնադրամների հետ, 2017 թվականի սկզբից ստորագրել է 52 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր և նախատեսում է մինչև տարեվերջ ներգրավել հավելյալ մինչև 15 մլն. ԱՄՆ դոլարի վարկ», – հայտնում են բանկից:

Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) նպաստում է զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին՝ հավակնոտ ծրագրերի և ձեռնարկատերերի բիզնեսներում ներդրումների միջոցով:

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին։ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Բանկի բաժնետերերն են Բալոյան Ա.–ը` 30%, Սաֆարյան Կ.–ը` 25.92%, ՎԶԵԲ–ը` 22,7%, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH–ը` 5,75%, IFC–ը`4.25%։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img