ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում: Այսուհետ յուրաքանչյուր առևտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի և այլ բանկերի (տեղական և արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ պարզապես մեկ հպումով տերմինալին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«MasterCard PayPass քարտերի կիրառման դեպքում վճարումը կատարվում է ակնթարթորեն, քարտի մեկհպումով POS-տերմինալին, առանց գանձապահի ձեռքին քարտը փոխանցելու անհրաժեշտության: PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի եղանակներից մեկն է ամբողջ աշխարհում: Տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է հաճախորդի սպասարկման ժամանակը, ինչը,համապատասխանաբար, հանգեցնում է դրամարկղների մոտ հերթերի կրճատմանը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard PayPass 10.000 ՀՀ դրամից պակաս գումարի անհպում եղանակով վճարում կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում, ինչը նպաստում է վճարումների ակնթարթային հաստատմանը:

«Վճարման անհպում եղանակը զգալիորեն հեշտացնում է առևտրային կետերում գանձապահների աշխատանքը, քանի որ վճարումն անցկացնելու համար գանձապահից պահանջվում է իրականացնել 2 պարզ քայլ (ստանդարտ վճարների դեպքում` չորսի փոխարեն)՝ POS-տերմինալի ակտիվացում և վճարման գումարի մուտքագրում: Այնուհետև հաճախորդը, տերմինալի վրա գնման գումարը ստուգելուց հետո, մոտեցնում է քարտը POS-տերմինալին՝ և գնումը վճարված է», – նշում են բանկին:

2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img