Հայաստանի ու ԵՏՄ անդամ մյուս պետությունների կենտրոնական բանկերը տվյալներ կփոխանակեն հաքերների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն առաջարկել է Եվրասիական տնտեսության անդամ պետությունների կենտրոնական բանկերին հաքերային հարձակումների մասին տեղեկատվության ավտոմատացված փոխանակում ISO ձևաչափով, որոնք կիրագործվեն ռուսական ֆինանսական շուկայում այս տարի:

Այդ մասին, ինչպես գրում է rg.ru-ն, լրագրողներին պատմել է Ռուսաստանի բանկի տեղեկատվության պաշտպանության և անվտանգության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ Սիչյովը Ուրալի 10–րդ համաժողովի ընթացքում:

Փոխադարձ ծանուցումը պետք է նրա համար, որպեսզի ֆինանսական խաբեբաներն իրենց անհարմար զգան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև հարևան երկրներում, քանի որ հաքերները հաճախակի հարձակվում են հարևան պետությունների վրա. Ղազախստանից փորձում են փող գողանալ ռուսաստանցիներից և հակառակը, նշեց Արտյոմ Սիչյովը:

«Ռուսաստանում ներկայացված բելառուսական, ղազախական ու հայկական բանկերը փաստացի արդեն ռուսական տեղեկատվության փոխանակման մասնակից են, հինգ երկրների կենտրոնական բանկերը նույնպես ժամանակ առ ժամանակ հայտնում են միմյանց վտանգների մասին: «Ոչ ֆորմալ փոխանակումն արդեն կա, մնում է ճիշտ ձևակերպել այն», – նշեց Սիչյովը:

Ընդ որում, հաքերները հենց Ռուսաստանի վրա են փորձակում հարձակումների նոր տեսակները, հետո նոր` այլ երկրների նկատմամբ: Ավելի վաղ եվրասիական կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնության են հասել կիբերռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Այդ բանկերը ներկայացուցիչները Ուրալի համաժողովում քննարկել են փոխանակման մեխանիզմը, տեղեկատվության կազմը ու փոխանակման իրավական ձևակերպումը:-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img