ՎՏԲ-Հայաստան բանկը` «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «ԻնտերԷքսպո» ցուցահանդեսային ընկերության և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ կառավարության տանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, և արդեն երկու տարի հովանավորում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական և այլ դասընթացներ դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում և այլ երկրներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ և ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր, և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները մանրամասն կծանոթանան տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, կմասնակցեն սեմինարների և քննարկումների` իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի այցելուներին հնարավորոթյուն է ընձեռնված հենց տեղում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի ցուցասրահի մոտ, ձևակերպել և ստանալ ուսանողական VISA քարտեր և Mastercard Gold քարտեր երկուտարի անվճար սպասարկումով, ինչպես նաև դիմել վարկային հայտի համար և վայրկյանական ստանալ վարկային որոշումը: Անվճար քարտերը տպագրվում են վայրկյանական՝ այցելուների ներկայությամբ:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Իվան Տելեգին. «Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այնպիսի նախագծերի անցկացմանը, ինչպիսին է «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել կրթական վերջին տեխնոլոգիաների և մշակումների աշխարհը, այլև ծանոթանալ այս կամ այն բուհերի առանձնահատկություններին և առավելություններին, համեմատել դրանք, անել եզրակացություններ և կատարել բուհի ճիշտ ընտրություն: Չէ՞ որ միայն որակյալ կրթությունն է երաշխավորում մրցունակ և բարձրորակավորում ունեցող մասնագետների առկայությունը ապագայում:

Այս ցուցահանդեսը հատկապես կարևոր է, քանի որ դրա շնորհիվ հարյուրավոր դիմորդներ և ուսանողներ Հայաստանից կստանան անվճար ուսուցման հնարավորություն Ռուսաստանի առաջատար բուհերում, ինչը,իհարկե, կամրապնդի երկու երկրների երիտասարդ սերնդի միջև հարաբերությունները։

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին նորանոր բացահայտումներ և հաջողություններ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի I եռամսյակի արդյունքներով

Առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի ծավալով առաջատարն Արդշինբանկն է՝ 68.77 միլիարդ դրամ ցուցանիշով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img