ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և SAP–ը բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, պայմանագրի համաձայն, բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով  կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բանկը էականորեն կկրճատի մեկ հաճախորդի միջին սպասարկման ժամանակահատվածը, կկարողանա յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, իսկ բանկի կառավարման համակարգը կհասցվի որակապես ավելի բարձր մակարդակի։

«Բանկում միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, անընդհատ ավելացրել և զարգացրել ենք դրանց գործածումը բիզնեսում։ Միջազգային ճանաչում ունեցող և ոլորտում առաջատար SAP-ի լուծումների կիրառմամբ բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մենք կկարողանանք ինտերակտիվ կերպով արձագանքել մեր հաճախորդների բոլոր պահանջմունքներին և կտրամադրենք այն ծառայությունների փաթեթը և լուծումները, որոնք լավագույնս կհամապատասխանեն նրանց պահանջներին և մաքսիմալ արդյունավետ կլինեն նրանց համար։ Կստեղծվի Բանկի կառավարման թվային նոր համակարգ, որի հիմքում դրված է  իրական ժամանակի ռեժիմում աշխատող վերլուծական համակարգ»,– իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Անդրեասյանի խոսքով, բանկը կարևորում է SAP-ի հետ ռազմավարական համագործակցությունը:

«Նման լայնածավալ և երկարաժամկետ ծրագրի իրականացման ժամանակ էական նշանակություն ունի ներդրվող բիզնես լուծումների ճիշտ ընտրությունը։ Ընտրվող տեխնոլոգիաները պետք է արդիական լինեն առնվազն ապագա 10-15 տարիների ընթացքում: Ի դեմս SAP-ի մենք ունենք ոչ միայն աշխարհում առաջատար կորպորատիվ լուծումներ տրամադրող գործընկեր, այլ նաև գործընկեր, որը տրամադրում է առաջադեմ թվային տեխնոլոգիաներ և ունի դրանց զարգացման հստակ տեսլական»,- ասաց նա։

ԱՊՀ երկրներում SAP-ի խորհրդատվության գծով տնօրեն Արա Աղուզումցյանն իր հերթին նշեց, որ ֆինանսական ոլորտում ավանդաբար բարձր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման մակարդակը։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է, որը անընդհատ ավտոմատացնել է իր բիզնես գործընթացները՝Բանկի հաճախորդներին միշտ տրամադրելով բարձ որակի ծառայություններ։ Հենց այս պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ բանկը հենց մեզ է ընտրել այս ոլորտում որպես իր հիմնական գործընկեր։ Մենք միասին ավելի արագ կկարողանանք արձագանքել շուկայի մարտահրավերներին և հաճախորդների պահանջմունքներին»,- ասաց նա։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img