Հայաստանի ֆինանսական հատվածը կայուն է, իսկ բանկերը լավ կապիտալիզացված են

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գրանցված բողոքի զանգվածային շարժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով հասարակության շրջանում առաջացել են բազմաթիվ մտավախություններ` կապված երկրի ֆինանսական համակարգի գործունեության կայունության հետ։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը դիմել է քաղաքացիներին և կոչ արել դրսևորել զսպվածություն և չմատնվել խուճապի, քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը արդյունավետ և կայացած է, իսկ բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն։

«Կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում», – նշվում է ԿԲ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԿԲ–ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:

ՀՀ–ում ԱՄՀ–ի ներկայացուցչությունում ևս հաստատեցին, որ երկրի ֆինանսական հատվածը բավականին հուսալի է։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է: Մենք տեսնում ենք, որ բանկային ոլորտն ապահովված է բավարար կապիտալով և ունի իրացվելիության նշանակալից բուֆերներ, որի շնորհիվ բանկերն ավելի  դիմադրողունակ են դառնում տարբեր ցնցումների նկատմամբ», – «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան։

Ավելին, նրա խոսքով, ԱՄՀ- ի գնահատումը վկայում է, որ ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստները համարժեք են, իսկ փոխարժեքը մնացել է  համեմատաբար կայուն:

«Կարևոր է նշել, որ ՀՀ ԿԲ-ն ինքնուրույն հաստատություն է, որի երկու հիմնական նպատակներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ ԿԲ-ն վերահսկողության և կարգավորման արդյունավետ գործողություններով հետամուտ է լինում բանկային համակարգի անվտանգության և կայունության ապահովմանը», – ասաց Ուստյուգովան` հիշեցնելով, որ Հայաստանի բանկային համակարգն ունի տատանողական ժամանակաշրջաններ հաղթահարելու հաջողված փորձառություն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img