ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ուսման հետ կապված նոր վարկային պրոդուկտ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության,  այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով:

Բացի այդ, ինչպես նշվում է բանկի հաղորդագրությունում, ՎՏԲ-Հայաստան Բանն առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:

Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար` տեղական ուսումնական  հաստատություններ; միջազգային ուսումնական հաստատություններ;  միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր; տարբեր ուսումնական դասընթացներ:

Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:

Վարկի հիմնական պայմաններ.

  • Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից* (Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17.5% – ից)
  • Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
  • Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
  • Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
  • Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):

«Հայտի դիտարկումը և վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես ել Բանկի պահնջներին համապատասխանող  ուսանողները»,– նշվում է հաղորդագրությունում։

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ստանալու համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, Բանկի պաշտոնական կայքը՝ www.vtb.am կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img