ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր  թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ին 24 երկրներում ունի ավելի քան 117 միլիոն քարտապան, և ներկայումս JCB-ի կողմից թողարկված քարտերը ընդունվում են աշխարհի մոտ 30 միլիոն վաճառակետերում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում Հայաստանում սկսել ենք JCB քարտերի սպասարկումը: JCB քարտերի ընդունման նպատակով արդեն բարձրացրել ենք մեր բանկոմատային ցանցի ֆունկցիոնալությունը, ԲԱՆԿի գործընկեր առևտրային կետերն էլ հնարավորություն կունենան ընդունելու JCB քարտերը իրենց մոտ տեղադրված POS տերմինալների միջոցով: Համոզված ենք, որ մեր համագործակցությունը նոր խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները JCB քարտերով այսուհետ կարող են առանց հավելյալ վճարների գործարքներ կատարել առևտրային կետերում,  նաև կանխիկացնել իրենց դրամական միջոցները բանկի բանկոմատային ցանցի և մասնաճյուղերի միջոցով»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

JCB Co. International-ի ավագ փոխնախագահ Յուշիրո Կադավակին իր խոսքում նշեց. «Հայաստանի առաջատար բանկերից մեկի հետ համագործակցությունը նշանակալի քայլ է, որը կօգնի բարձրացնել JCB-ի ներկայությունը ԱՊՀ շուկայում: Սա կարևոր պահ է ողջ աշխարհի JCB քարտապանների համար, հատկապես ռուսական JCB քարտապանների համար, քանի որ Հայաստանը  ռուսական բիզնեսի և զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկ է: Բացի այս, անցյալ տարի ճապոնացի զբոսաշրջիկների համար Հայաստանը սահմանեց ազատ վիզային ռեժիմ, ուստի  ակնկալում ենք, որ ապագայում Ճապոնիայից զբոսաշրջիկների աճող հոսք կլինի: Հայաստանում JCB քարտերի ընդունումն ավելի մեծ օգուտներ ու հարմարավետություն կբերի մեր բոլոր քարտապաններին»:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img