Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard–ի`#երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

 Նշվում է, որ #երբշահումես ակցիան տեղի է ունեցել հուլիսի 1–ից հոկտեմբերի 1–ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և  արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը անցկացվել է ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին և հեռարձակվել է  Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով  կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են` Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը և Անահիտ Զաքարյանը:  Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img