Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ առաջիկա կես տարում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա կես տարում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Ըստ նրա, ներկա ցածր գնաճի պայմաններում Կենտրոնական բանկը կպահպանի ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը:

«Դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին մենք, ամենայն հավանականությամբ, փոփոխություն չենք կատարի վերաֆինանսավորման տոկոսադրույքում», – ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով, հետագան կախված կլինի իրադարձությունների զարգացումներից 2019 թ.-ի կեսից հետո:

«Սակայն մինչ այդ կպահպանենք ընդլայնող քաղաքականությունը 6%-ի սահմաններում, համենայն դեպս` առաջիկայում», – ասաց Ստեփանյանը:

2015 թ.-ի երկրորդ կեսից ԿԲ-ն կոշտ քաղաքականությունից հետո աստիճանաբար սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյունքում, 2015 թ.-ի հունիսին այն 10,5 տոկոսից կրճատվեց`2017 թ.–ին դառնալով 6 տոկոս: Այդ ժամանակահատվածում կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 12 անգամ, միայն 2016 թ.-ին` 8 անգամ: 2017 թ.-ի մարտին ՀՀ ԿԲ-ն դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` պահպանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%-ի սահմաններում, որը պահպանվում է մինչև հիմա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img