Հայաստանի ֆոնդային բորսան անվանափոխվել և վերաբրենդավորում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» անվանափոխվել և վերաբրենդավորում է իրականացրել: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Փառանձեմ Ավագյանը:

Ըստ այդմ, այն անվանափոխվել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի (“Armenia Securities Exchange”- AMX):

Ըստ նրա, անվանափոխությունը տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia-ի դիտորդական խորհրդի որոշմամբ և վերջերս հաստատված ռազմավարության մաս է կազմում։

«Անվանափոխությունը վերջին երկու տարում նախաձեռնած փոփոխությունների շարունակությունն է՝  նոր գրասենյակ, նոր նախագծեր, տեխնոլոգիական վերազինում, թիմի ընդլայնում և նոր բրենդինգ, որի մասն է նաև նոր անվանումը։ Նոր անվանումն ու ապրանքանիշն ավելի լավ են արտացոլում ընկերության առաքելությունը և կօգնեն ավելի արդյունավետ իրականացնել ռազմավարությունում նշված նախաձեռնությունները», – ասաց նա:

Ըստ նրա, նոր փոփոխություններով հայկական ֆոնդային բորսան կներկայացվի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում որպես Հայաստանի ֆինանսական հաբ: Նա հավելեց, որ բորսան նաև ընդլայնել է իր թիմը և վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ փոխել է իր հասցեն` տեղափոխվելով նոր ժամանակակից գրասենյակ:

«Փոփոխություններն էական են, և մենք հիմա անցնում ենք բորսայի տեխնոլոգիական արդիականացմանը», – ամփոփեց Ավագյանը:

Հայկական NASDAQ OMX Armenia բորսան և
Կենտրոնական դեպոզիտարիան  2018 թ.-ի հուլիսին Հայաստանի և տարածաշրջանի կապիտալի շուկայում բիզնեսի հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման համար ներկայացրել է 2018-2020 թթ. զարգացման ռազմավարությունը, որը ներառում է աշխատանքների ծրագիրը և կառավարման նոր համակարգը:

Հիմնադրվել է 1997թ.-ին որպես «Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն»: 2000թ.-ի նոյեմբերին որոշում է ընդունվել միությունը վերանվանել «Հայաստանի ֆոնդային բորսա» (ՀՖԲ / ԱՐՄԵՔՍ), իսկ 2001թ.-ից ՀՖԲ-ն գործել էր որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերի 9-ին ՀՖԲ վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն, և արդեն իսկ 2008 թ. հունվարի 7-ին շվեդական բորսայական օպերատոր OMX AB-ին դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի 100%-ոց բաժնետեր:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img