ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները չեն տուժել մասնաճյուղի վրա կատարված հարձակման հետևանքով. բանկի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով չեն տուժել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին: Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, այսօր`ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ–Հայաստան բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 22–28)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է պարտքային օրակարգի, Կենտրոնական բանկի հայտարարությունների, արժութային դինամիկայի և անկանխիկ վճարումների ոլորտում ընդունված որոշումների ազդեցության ներքո

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ

ԿԲ նախագահը հնարավոր է համարել վարկերի տոկոսադրույքի նվազումը, սակայն մեկ վերապահումով

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարկերի արժեքը մնում բարձր՝ չնայած տնտեսության համար ռիսկերի նվազմանը, ԿԲ ղեկավարը նշել է, որ նման գործընթացները տեղի են ունենում աստիճանաբար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img