Sat, 21 February
2.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. 2019թ.-ի մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

«Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից», – հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հանդիսավոր արարողության ընթացքում Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքվեց, ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրեցին Հայաստանի ապագա սերունդներին ուղղված ուղերձ: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Վերջիններս հնարավորություն կստանան բնակարաններ ձեռք բերել առավել ցածր և հարմարավետ տոկոսադրույքներով:

Ծրագրի շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին:

«Բանկն առաջարկում է հետևյալ պայմանները` 10-20% կանխավճար, 10.8% տարեկան տոկոսադրույք, 30 տարի մարման ժամկետ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հիփոթեքային սեկտորի զարգացմանը և գիտակցում  դրա ողջ կարևորությունը՝ որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն գործոններից մեկը :

«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ պատրաստ է տրամադրել վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլև սեղմ ժամկետներում, ինչպես նաև աջակցել ՀՀ երիտասարդ մասնագետների կյանքի զարգացմանը», – հայտնում են բանկից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img