ՀՀ բանկային համակարգի շահույթն առաջին եռամսյակում կրճատվել է 20,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2019 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 16 մլրդ դրամ` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի 20,1 մլրդ դրամի փոխարեն, նվազելով 20,3%-ով: Այդ մասին վկայում են հայկական բանկերի հաշվետվության տվյալները:

Պետք է նշել, որ Հայաստանում գործող 17 բանկերից շահույթի նվազում արձանագրվել է 11-ում: Չնայած համակարգում շահույթի նվազմանը, Հայաստանի բոլոր բանկերն ավարտել են եռամսյակը առանց վնասի:

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները եռամսյակի արդյունքներով կազմել են 5 125,4 մլրդ դրամ (3,4%-ի աճ), ընդ որում հաշվետու ժամանակահատվածում բանկերի վարկավորումն աճե է 2%-ով` մինչև 3 126,7 մլրդ դրամ:

Համախառն պարտավորությունները 2019 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 4 340,6 մլրդ դրամ (3,5%–ի աճ), ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 2 889,4 մլրդ դրամ (1,7%-ի աճ):

ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 784,7 մլրդ դրամ` ավելանալով 2,6%-ով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ․-ի I եռամսյակում նվազել է 2,2 անգամ՝ հասնելով 8,4 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախմբված զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 8,44 մլրդ դրամ՝ 2025 թ․-ի առաջին եռամսյակի 18,44 մլրդ դրամի համեմատ

ՀՀ կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան

Հայաստանի կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին

Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր 50% զեղչով։

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար   

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img