Անկանխիկ քարտային գործարքների ծավալը Հայաստաում 2018 թ.-ին աճել է 47,2%-ով` կազմելով 395,9 մլրդ դրամ. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Անկանխիկ գործարքների ծավալը պլաստիկ քարտերի միջոցով 2018 թ.-ին Հայաստանում աճել է 47,2%-ով` կազմելով 395,9 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը:

Ըստ ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, անկանխիկ գործարքների այս առաջընթացիկ աճը կարող է պայմանավորված լինել ինչպես քարտերը որպես վճարման միջոց ընդունող առևտրային կետերի քանակի աճով, որը անցած տարվա կտրվածքով ավելացել է 20.4%-ով, այնպես էլ հաճախորդների կողմից քարտերի օգտագործման առավելությունների գիտակցմամբ: Չի բացառվում նաև ստվերի կրճատման հետևանքը:

«Անկանխիկ գործարքների  ծավալի ավելացման պայմաններում նկատվել է նաև, որ քարտերով կատարված մեկ գործարքի միջին ծավալը նվազել է՝ կազմելով 22000 ՀՀ դրամ, ինչը խոսում է այն մասին, որ մեր հաճախորդներն ավելի հաճախ սկսել են վճարել նաև փոքրիկ գնումների ժամանակ», – նշեց Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նրա, քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքների կտրուկ աճ է արձանագրվել. քանակային՝ 75.4%-ով, իսկ ծավալային առումով՝ 73%-ով: «Աճի այս տեմպերը դեռ երկար կպահպանվեն՝ հաշվի առնելով ինտերնետ միջավայրում գործարքների աճի միջազգային միտումները», – նշեց նա:

Մասնավորապես վերջին մեկ տարվա կտրվածքով վճարային քարտերի քանակը ավելացել է 18%-ով ու այդ ավելացումը տեղի է ունեցել ՀՀ-ում թողարկվող բոլոր վճարային համակարգերի քարտերի մասով և վերջիններիս քանակը կազմել է շուրջ 2 մլն 24 հազար հատ: Բոլոր քարտերով միասին իրականացվել է ավելի քան 48.1 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 32.8%-ով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img