Thu, 28 August
28.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.75 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ /. 2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այդ մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա ընթացքում արձանագրված 1.3% մակարդակում:

Համաշխարհային տնտեսության աճի արձանագրված դանդաղ տեմպերը համահունչ են ԿԲ կանխատեսումներին, ինչն արտահայտվում է նաև համաշխարհային պահանջարկի թուլացմամբ և հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը նախանշում են ապահովել սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

«Խորհուրդն արձանագրում է, որ 2019 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը սպասվածին համահունչ բարձր է եղել՝ կազմելով 6.5%, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման աճը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ, տարվա անցած 4 ամիսների արդյունքներով հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա ունեցել է սպասվածից ավելի զսպող ազդեցություն՝ ի հաշիվ նախատեսվածից զգալիորեն փոքր պակասուրդի ձևավորման: Սակայն ենթադրվում է, որ տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում չեզոք ազդեցություն կունենա գնաճի վրա, քանի որ ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի նախկինում ներքին պահանջարկի վրա դրսևորված զսպողական ազդեցությունը:

«Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ», – հայտնում են Կենտրոնական բանկից:

Նշենք նաև, որ գնաճի՝ նվազման ուղղությամբ ռիսկերը պահպանվում են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։

«Ցանկացած իրավիճակում, Կենտրոնական բանկը հետևողական կլինի առկա ռիսկերի զարգացումների ու դրսևորման դեպքում համապատասխանորեն արձագանքելուն՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի ապահովման համար», – նշվում է հաղորդագրությունում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. մայիսի 16-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img