Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։

Ինչպես հայտնում է  Բանկի մամուլի ծառայությունը, մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

 Այս տարի ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ պայմանավորված՝ 2019-2020 ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 100-ից ավել նոր աշխատատեղ։ Իսկ ծրագրի մեկնարկից մինչ այսօր ստեղծվել է 300 մշտական և սեզոնային աշխատատեղեր:

 «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝ Ռիտա Մարտիրոսյան (խոտաբույսերի և թեյերի արտադրում), Գառնիկ Գուլքանյան (մեղվաբուծական տարբեր մթերքների արտադրում), Գառնիկ Հովակիմյան (մեղվաբուծական մթերքների արտադրում), Վահե Կիրակոսյան (մեղրի արտադրում),  Վարդան Քոչարյան  (մեղրի արտադրում), Վարդգես Դավթյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Լևոն Պարոնյան (տարատեսակ հացահատիկների արտադրում), Գոհար Մովսիսյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Սուրեն Հարությունյան (թեյերի և յուղերի արտադրում), Հարություն Թաշչյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Աշոտ Ղազարյան (տարատեսակ հացահատիկների արտադրում), Նարինե Սերոբյան (խոտաբույսերով թեյերի արտադրում), Սամվել Մխիթարյան (մեղրի արտադրում), Ավագ Հարությունյան (խաղողի և գինու արտադրում), Թևոս Սարգսյան (մեղվաբուծական մթերքների արտադրում), Նիկոլայ Սարգսյան (մեղրի վերամշակում), Սեյրան Ալեքսանյան (մեղրի արտադրում), Վահան Գևորգյան (կարտոֆիլի արտադրում), «Ագրոլոգ» ընկերություն (չրի և թեյի արտադրություն Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մրգերի և բանջարեղենի արտադրում՝ Սյունիքի մարզում)», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ծրագրի շրջանակում առայսօր օրգանական սերտիֆիկացում է ստացել շուրջ 50 տնտեսվարող, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է նաև ծրագրի շահառուների վերապատրաստում։

 Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների համար։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img