Fri, 20 February
2.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

«Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է:

Ինչպես նշում է Բանկի մամուլի ծառայությունը, փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները: Գինեգործական ընկերություններն էլ ներկայացնելու են շուրջ հարյուր տեսակի գինիներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միջոցառման գլխավոր հովանավորն է: Բանկը շուրջ քառորդ դար տնտեսության իրական հատվածի կողքին է և այն միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: «Արենի գինու փառատոնը» այդ կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև այն նպաստում է երկու կարևոր ուղղությունների զարգացմանը: Դրանցից մեկը տեղական արտադրության՝ տվյալ դեպքում գինեգործության զարգացումն է, իսկ երկրորդը՝ տուրիզմի զարգացման ուղղությունն է, որն ինչպես երկրի, այնպես էլ մեր բանկի համար գերակա ուղղություն է»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Փառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել նաև արտերկրից. զբոսաշրջիկներ են գալու անգամ Ֆիլիպիններից, Մալայզիայից ու Ավստրալիայից:

«Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է  «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլ նաև գինեգործության զարգացման համար: Այս տարի ևս փառատոնին ներկա են լինելու 20-ից ավելի գինեգործական ընկերություններ, 100 տաղավարից ավելի ունենալու ենք գյուղական գինու ներկայացուցիչներ: Այս տարի արդեն եղել են 3 միջոցառումներ և  «Արենին» 4-րդն է որպես գինու տոն: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Երևանի գինու օրերին» և «Ոսկեհատ» գինու փառատոնին եղել է մեր գործընկերը, այժմ էլ «Արենի գինու փառատոնի» գլխավոր գործընկերն է»,-իր խոսքում նշել է ««Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Արենի գինու փառատոնը» կազմակերպվում է 11-րդ անգամ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին արդեն իսկ հայտնի է որպես գինեգործության բնօրրան և գրավիչ զբոսավայր:

Միջոցառումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժամը 13:00-ին:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյան

Փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը՝ ողջ ծավալով

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img