Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը և այն ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի /AMX/ երկրորդային (Bbond) ցուցակում:

Ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:  

Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

«Պարտատամսերի ընտրության հիմնական չափանիշները եկամտաբերությունն ու ապահովածությունն են: Մեր պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ, ինչի մասին վկայում է ժամկետից շուտ թողարկման ամբողջ ծավալի սպառումը: Հաճախորդները վստահում են Յունիբանկին` որպես Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկին, որը մշտապես ձգտում է առաջարկել խնայողությունները ներդնելու եկամտաբեր տարբերակներ: Մեր պարտատոմսերի մեծ մասը ձեռք է բերվել անհատ հաճախորդների կողմից», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:


«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ) և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում:


Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img