ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. 2020 թ. հունվարի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

2019 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5%-ի դիմաց, ինչի արդյունքում տարին ամփոփվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով։

Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ և առանձին հումքային և պարենային ապրանքների առաջարկի գործոններով, միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ։ Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դեռևս համեմատաբար ցածր են, ինչին համապատասխան թույլ է մնում նաև համաշխարհային պահանջարկը:

Ընդհանուր առմամբ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չի ակնկալում: Խորհուրդն արձանագրում է, որ չորրորդ եռամսյակում ևս գրանցվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն, որի ներքո տնտեսական աճի տարեկան գնահատականները կգերազանցեն նախկին սպասումները։

Ներքին պահանջարկի աճը նույնպես գնահատվում է բարձր՝ հիմնականում մասնավոր սպառման աճի պատճառով, ինչին շարունակում է նպաստել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ 2019 թ-ի չորրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը գնահատվում է խթանող և ակնկալվում է, որ այն կպահպանվի նաև այս տարվա ընթացքում, իսկ չափը մեծապես կախված կլինի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքից։

Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ազդեցությունը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս առկա են գնաճի կանխատեսված հետագծից շեղման երկկողմանի ռիսկեր, որոնց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։ 2019թ.–ի ընթացքում ԿԲ–ն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հունվարի 29–ին` 0,25 տոկոսային կետով `մինչև 5,75%, իսկ սեպտեմբերի 10–ին` ևս 0,25 տոկոսային կետով` մինչև 5,5%։ Մինչև այդ կարգավորիչը վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017թ.–ի մարտին, երբ ԿԲ–ն դադարեցրել է դրամային քաղաքականության թուլացումը` ամրագրելով այն 6%–ի սահմանում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img