27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /ԱՌԿԱ/․ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը: Հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը։

‹‹Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ  յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում և շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման և բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և մեր պետության զարգացման գործում: Այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը մենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կանգնած է տնտեսության կողքին և մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:Առողջություն, ուժ և համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img