ՀՀ կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հատուկ հաշվին 660 մլն դրամ է փոխանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․ /ԱՌԿԱ/․ Մարտի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հատուկ հաշվին մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2698: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարությանը։

Մարտի 17-ին նշվել էր, որ գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշիվ Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված գործունեության աջակցության համար:

Հինգշաբթի՝ մարտի 26-ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է COVID-19 վարակի 290 դեպք, բուժվել է 18, մահացել՝ մեկ հիվանդ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img