«Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպությունը քաղաքացիներից խարդախությամբ գումար է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ի մամուլի ծառայությունը։

2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է ստացվել այն մասին, որ վարկ ստանալու նպատակով դիմել են «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպությանը, սակայն պայմանագրով իրենց տրամադրված վարկերից խաբեությամբ գումարներ են հափշտակվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Պարզվել է, որ նշված վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել են գովազդ` ՀՀ-ում գործող բանկերից և վարկային կազմակերպություններից իրենց միջնորդությամբ վարկեր ստանալու վերաբերյալ, իսկ որպես մատուցված ծառայության վճար՝ հաճախորդներից վերցրել են ստացված վարկի 30 տոկոսի չափով գումար:

Քննության տվյալներով՝ վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիների անվամբ լրացրել են վարկային առցանց հայտեր, սակայն մի դեպքում ստացված վարկի գումարի միայն կեսն են վճարել հաճախորդին, իսկ մեկ այլ դեպքում ընդհանրապես գումար չեն փոխանցել վարկառուին՝ այդկերպ խաբեությամբ առերևույթ հափշտակելով քաղաքացիների զգալի չափի գումարները:

«Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի գործողություններից կարող են տուժած լինել նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, ուստի՝ նշված վարկային կազմակերպության աշխատակիցների գործողություններից տուժած անձանց առաջարկվում է դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին /ք. Երևան Շինարարներ 10/1, կամ զանգահարել 010-39-17-23 հեռախոսահամարով», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img