ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մաքս Ֆիշ ընկերությունների խմբի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մաքս Ֆիշ  ընկերություննեըի խումբը սկսել են իրենց համագործակցությունը հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային ծառայությունների շրջանակներում դեռևս 2013թ.–ին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Իսկ վերջերս Բանկը ֆինանսավորեց խմբի ընկերություններից մեկին` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին` հաճախորդին տրամադրելով Հայաստանում ձկնաբուծության ոլորտում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Գործարքի ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանն ավելացնել ձկնաբուծության համար նախատեսված ջրամբարների ծավալը, բարձրացնել արտադրանքի որակը, բարելավել հումքի ձեռք բերման գործընթացն՝ այն դարձնելով ավելի մատչելի և հարմարավետ:

Այսօր Մաքս Ֆիշ ընկերությունների խումբը՝ ձկնաբուծական բիզնես վարելու փորձի և բիզնեսի այս ոլորտի կառավարման մասնագիտական ​​ բարձր հմտությունների շնորհիվ, հանդիսանում է Հայաստանի ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններն են ձկնաբուծությունը, մասնավորապես թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնատեսակների բուծումն ու վերարտադրությունը, ձկնեղենի և ծովամթերքի վաճառքը: Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնության խոշորագույն առևտրային ցանցերում:

Հաճախորդն ունի շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով լճեր և ջրավազաններ Արարատի մարզի մի քանի գյուղերում, որոնք նախատեսված են ​​ձկների արհեստական բուծման համար, ինչը հնարավորություն է տալիս տարեկան աճեցնել միջինը 2700 տոննա ձուկ: Շարունակելով զարգանալ՝ 2020թ. խումբը  5 հա-ով ավելացրել է լճերի ընդհանուր մակերեսը, իսկ այս պահին սկսել է կառուցել նաև 1500 քմ մակերեսով նոր արտադրական շենք՝ նախատեսված ձկնամթերքի արտադրության համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը թույլ կտա Մաքս Ֆիշ ընկերությունների խմբին իրագործել բիզնեսի զարգացման հետագա ծրագրերը․ ընդլայնել արտադրությունը, ավելացնել արտադրանքի տեսականին, բարձրացնել հայկական ձկնամթերքի որակը և ապահովել արտահանման շուկաներին ավելի լայն հասանելիություն:

Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարևորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ​​ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img