5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով:

«Հայաստանում «կանաչ» ներդրումները   զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են այստեղ:

GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ներկայացված է այստեղ:

2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img