Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերին Երևանում կայացավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը, որին մասնակցեցին թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Միջոցառումը, որը նվիրված էր Յունիբանկի 20-ամյակին տեղի ունեցավ  Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում: Բանկը փառատոնի գլխավոր հովանավորն էր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Փառատոնի ծրագիրը ներառում էր երեք խաղ՝  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և  «Էրուդիտ-Սեքստետ»: Բացարձակ հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» թիմը, որն առաջին տեղը զբաղեցրեց բոլոր ինտելեկտուալ մրցույթներում:

Թեժ պայքար ընթացավ այլ մրցանակային տեղերի համար:  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում երկրորդ տեղը գրավեց «Խրոնիչեսկիյե ռազումնիյե United» թիմը Բելառուսից, իսկ երրորդ տեղը՝ «ՆՈՒԻԽ» թիմը Հայաստանից: «Բրեյն ռինգ»-ում երկրորդ տեղը զբաղեցրեց հայկական «Առագաստ» թիմը, բրոնզե մեդալի արժանացավ բելառուսական թիմը:

«Էրուդիտ-Սեքստետ»-ում լավագույն արդյունքը ցույց տվեց «Պրիմատի» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին «Հայաստան» և ««Anfield» թիմերը, իսկ չորրորդը՝ ռուսական «Gambler» թիմը:

«Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Մենք մեծ հաճույքով հովանավորեցինք այս միջոցառումը, որը խորհրդանշում է Յունիբանկի ռազմավարական քաղաքականությունը՝ շեշտը դնելով  ինտելեկտուալ ռեսուրսների վրա: Կիրառելով  նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ներգրավելով լավագույն մասնագետներին՝ մենք ստեղծում ենք բանկային ծառայություններ, որոնք բարելավում են մեր հաճախորդների կյանքը: Եվ 20 տարվա ընթացքում մեր ձեռքբերումները հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:  «Յունիբանկի գավաթ» փառատոնը մարմնավորում է մեր արժեքները, եւ մենք մեկ անգամ չէ, որ կանկացնենք այս մրցույթը տարբեր երկրների գիտակների համար», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Յունիբանկի գավաթ»-ը  առաջին խոշոր միջազգային մրցաշարն է , որը տեղի ունեցավ Հայաստանում հետկովիդյան շրջանում: Այն շատ կարեւոր քայլ է երկրում ինտելեկտուալ շարժի զարգացման համար: Տարբեր երկրներից ժամանած ուժեղ և հայտնի  գիտակների հետ մրցելու հնարավորությունը լավ խթան է հայաստանյան թիմերի զարգացման համար», – ասաց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:  Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և Argenta գործարանի արծաթե հուշանվերներով: Բոլոր մասնակիցներին նվիրվեցին հայկական արտադրության 30 տարվա խերես և «Չայանե» ապրանքանիշի հայկական խոտաբուսյերով թեյերի հավաքածու:

«Մենք բոլորս կհիշենք այս ջերմ մթնոլորտը  և հիանալի փառատոնը, որը մեզ համար կազմակերպել էր Յունիբանկը հյուրընկալ Երեւանում: Սրտանց շնորհակալ ենք Յունիբանկին ինտելեկտուալ խաղերի աջակցության համար և բանկին մաղթում  ենք հետագա բարգավաճում», – ասաց փառատոնի խաղավար Պավել Զաբավսկին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img