Tue, 12 August
23.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

ԿԲ նախագահ. կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին:

«Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով», – ասել է Գալստյանը:

Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով:

«Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է», – ասել է Գալստյանն ու հիշեցրել, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա:

Գալստյանը հիշեցրել է `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2021թ.–ի հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 9,1%, իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,7%–ի սահմանում։ Միաժամանակ 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 6,9%–ով։ Տնտեսական աճը Հայաստանի պետբյուջեում 2021թ.–ին նախատեսված է 3,2%–ի սահմանում, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի արդյունքում գերազանցել է 13,7 մլրդ դոլարը

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13,852.137 միլիոն դոլար, ինչը 116,520 միլիոն դոլարով ավելի է 2025 թվականի մայիսի 31-ի համեմատ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը հունիսի վերջին կազմել է 6,7 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2025 թվականի հունիսի վերջին կազմել է 6,693,323 միլիոն դրամ՝ մայիսի 6,665,578 միլիոն դրամի դիմաց

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

Յունիբանկը երկար տարիներ ակտիվորեն նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում է հովանավորության լայն ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ և ձյուդո

ՀՀ ԿԲ–ն մշակում է ֆինանսական զեղծարարությունից ապահովագրության և պայքարի մեխանիզմներ

ՀՀ ԿԲ–ն աշխատանք է իրականացնում գործիքակազմի մշակման ուղղությամբ՝ ֆինանսական և կիբերխարդախության դեպքերին հակազդելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img