Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Շուտով գյուղատնտեսական կամ բիզնես վարկ ձևակերպելու համար բանկ այցելելը պարտադիր չի լինի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ակբա բանկը գործարկել է նոր՝ Business Tab հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղում՝ թաբլեթի միջոցով իրականացնել վերլուծություն և հաճախորդին ֆինանսավորում տրամադրել առանց բանկ այցելելու:

Բանկը շարունակում է զարգացնել բիզնեսի թվային և նորարարական գործիքները՝ հաճախորդների և գործընկերների համար բանկային ծառայությունները դարձնելով առավել հարմար, շահավետ և արագ: Ամեն ինչ րոպեների ընթացքում:

«Business Tab հավելվածը նախատեսված է բանկի աշխատակիցների համար, բայց միտված է հեշտացնելու հաճախորդների կյանքը: Ընդհանուր առմամբ մեր լուծումները ուղղված են նրան, որ մեր հաճախորդների և բանկի շփումն ավելի դյուրին դառնա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար, որպեսզի բանկ-հաճախորդ շփման տարածությունը փոքրանա: Business Tab գործիքի միջոցով մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ վերլուծությունների գործընթացն իրականացվի ոչ թե բանկ գալով, այլ իրենց տնտեսություններում՝ տեղում ստանալով բանկի որոշումն ու  ոչ մի րոպե չկտրվելով աշխատանքից»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի Business Tab հավելվածը գյուղատնտեսության ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և հարմար: Խնայված ժամանակը մեր գյուղատնտեսները կարող են օգտագործել իրենց տնտեսությունների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար  Սուրեն Հովհաննիսյանը:

Բանկը Business Tab հավելվածը ներկայացրել է Earlyone ընկերության հիմնադրման հինգամյակին նվիրված կոնֆերանսին: Earlyone-ն օգնում է խուսափել հերթերից և խնայել ժամանակը. Ակբան Earlyone-ի առաջին գործընկերներից է։

«Ակբա բանկի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ակբան մեր առաջին հաճոխորդներից է, ով հավատացել է Earlyone-ի գաղափարին ու առաջիններից ենք, որ ստեղծել են թիքետը, որն ինտեգրված է acba digital հավելվածում»,- նշում է Earlyone ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը: Business Tab-ի միջոցով կազմվում է էլեկտրոնային պայմանագիր և ստորագրումից հետո վարկային միջոցները փոխանցվում են  տնտեսվարողի հաշվեհամարին: Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողները և փոքր ու միջին ձեռնարկությունները Business Tab հավելվածի միջոցով ստանալով ֆինանսավորում՝ էականորեն կխնայեն իրենց ժամանակը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img