ՀՀ ԿԲ-ն հետևում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի մոտեցումը կայանում է նրանում, որ նա հետևում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե, արդյոք, ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է միջազգային կառույցների կամ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ֆինանսաբանկային պատժամիջոցներին միանալու համատեքստում:

«Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ մենք հետևելու ենք միջազգային պատժամիջոցների ռեժիմին, մենք ունենք որոշակի փորձ այս հարցում: Այսօր մեր առաքելության հիմնական նպատակն է պահպանել Հայաստանի ֆինանսական համակարգի անբասիրությունը», – ասել է Գալստյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img