Հայաստանում եկամտահարկի վերադարձի գումարը 4 տարում գերազանցել է 1250%–ը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում եկամտահարկի վերադարձի ցուցանիշը 2021թ.–ին, 2017թ.–ի տվյալների համեմատ, ավելացել է 1250%–ով։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2021թ.–ի պետյբուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։

Փաշինյանի ներկայացրած տվյալներով, 2017թ.–ին վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամի եկամտահարկ, 2021թ.–ին` 32 մլրդ 640 մլն դրամի, հետևաբար գրանցվել է 1250%–ի աճ։

Նա պարզաբանեց, որ եկամտահարկը վերադարձվում է` մի շարք օրենքների պահանջներին համապատասխան, որոնցից ամենատարածվածը հիփոթեքային ծրագիրն է առաջնային շուկայում։ Վերադարձի պրակտիկան կիրառվում է նաև որոշ սոցիալական ծրագրերով։

«Սրանք մեր բարեփոխումների ուղղակի արդյունքներն են, որոնք ունեն ֆիսկալ, սոցիալական և տնտեսական նշանակություն», – ընդգծեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ 2017թ.–ին հավաքվել է 343 մլրդ 683 մլն դրամի եկամտահարկ, իսկ 2021թ.–ին` 459 մլրդ դրամի, այսինքն` 116 մլրդ դրամով կամ 33%–ով ավել։

«Սա շատ հետաքրքիր էֆեկտ է, նվազեցնելով տոկոսադրույքը` մենք հավաքեցինք ավելի շատ հարկ», – ասաց նա։

Վիճակագրություն

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի  ՀՆԱ–ն 2021թ.–ի արդյունքում գրանցել է 5,7%–ի աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, 2022թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ն գրանցել է 8,6%–ի աճ։ 2022թ.–ի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 – 449.56 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img