Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից, հաղորոդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայոթյունը։

«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իր ներկայության մասնաբաժինը  ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական ​​գործունեության մեջ», – նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի – Վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալով ՎՏԲ խմբի բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններից մեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներ և ծառայություններ: ՎՏԲ-ն մտադիր է շարունակել իր մասնակցությունը պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարային տերմինալներ:

Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին Բանկը կհայտարարի ավելի ուշ։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img