ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора- онлайн»

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։ 

«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱրարատԲանկը   անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img