Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ակբան Հայաստանում առաջինը ներկայացնում է Acba SoftPOS բջջային հավելվածը, որը տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին առաջարկում է Անդրոիդ սմարթֆոնների միջոցով ընդունել վճարումներ բանկային անհպում քարտերով, NFC հնարավորությամբ սմարթֆոններով և ժամացույցներով:

«Acba SoftPOS հավելվածը նոր հնարավորություններ է բացում անկանխիկ վճարումների նոր սեգմենտների զարգացման համար, մասնավորապես ռեստորանների, փոքր վաճառակետերի, առաքման ծառայությունների, ինչպես նաև միջոցառումների ժամանակ մուտքավճար ընդունող կետերի համար: Acba SoftPOS-ը սմարթֆոնը դարձնում է լիարժեք POS տերմինալ»,- նշում է բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Մենք հպարտ ենք, որ Ակբա բանկի հետ համագործակցությամբ զարգացնում ենք նորարարական վճարային լուծումներ: Առաջին անգամ Հայաստանում Ակբա բանկը ներկայացնում է վճարային նորարարական պրոդուկտ՝ Soft POS՝ հիմնված Visa Tap to Phone տեխնոլոգիայի վրա: Մենք հավատում ենք, որ Acba Soft POS-ը կնպաստի անհպում վճարումների զարգացմանն ամբողջ երկրում, կաջակցի բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը և երկրի թվային տրանսֆորմացիայի նպատակներին», – նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Acba SoftPOS վճարային գործիքի թողարկման կապակցությամբ Ակբան հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի արշավ.

  • Acba SoftPOS վճարային գործիքն ակտիվացրած առաջին 150 կազմակերպություններն անվճար կստանանVisa Businessքարտ (քարտի գործողության ողջ ընթացքի համար),
  • Acba SoftPOS-ի միջոցով 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի վճարային գործառնություններ իրականացրած կազմակերպությունները Բանկի կողմից կստանան գանձվող միջնորդավճարների հետ վերադարձ (ոչ ավել, քան 1 մլն ՀՀ դրամի վճարային գործառնությունների դիմաց),
  • Acba SoftPOS-ի միջոցով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 100 ու ավելի գործարք կատարող առաջին 50 կազմակերպությունները որպես մրցանակ կստանան նվեր քարտեր։ Բացի այդ, այս կազմակերպություններից հինգը հնարավորություն կունենա խաղարկությամբ ստանալ նոթբուք:

Բանկի կողմից արշավը կամփոփվի մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:

Acba SoftPOS վճարային գործիքի ստացման գրանցում:

Acba SoftPOS հավելվածը հասանելի է միայն իրավաբանական անձանց: Այն կարելի է բեռնել Google Play-ից (Անդրոիդ 8.1 կամ ավելի նոր  տարբերակով աշխատող և NFC-ի հնարավորությամբ սմարթֆոններով):

Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img