Mon, 12 May
13.1 C
Yerevan
USD: 389.25 RUB: 4.73 EUR: 439.39 GEL: 141.96 GBP: 516.22
spot_img

Երբ խաղը միավորում է․ Ինեկոբանկը  տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձության Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը աշխարհի ֆուտբոլասեր հանրության զարկերակն ավելի արագ է բաբախելու։ Ամենատարբեր տարիքի ու հետարքրությունների տեր մարդիկ  ողջ ընտանիքով կամ ընկերական ջերմ խմբերով հավաքվելու են մեկ հարկի տակ և իրենց ուշադրությունն ուղղելու են մեծ ու փոքր էկրաններին, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը:

Հաշված օրեր են մնացել տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությանը, որի Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է Ինեկոբանկը։

«Ֆուտբոլն այն ֆենոմենալ երևույթներից է, որն ի զորու է մեկ նպատակի շուրջ և միևնույն էկրանի առջև համախմբելու ողջ ընտանիքին՝ պարգևելով ամենաիրական էմոցիաները։ Ինեկոբանկը, մշտապես արժևորելով ընտանքիքի հետ անցկացրած թանկարժեք ժամանակը, չէր կարող անմասն մնալ ամենամիավորող և վառ ֆուտբոլային իրադարձությունից։ Դե իսկ մեր ամենաակտիվ ու ֆուտբոլասեր հաճախորդներին սպասվում են նոր էմոցիաներ և մեծ անակնկալներ»,-նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը։

Առաջիկա շաբաթների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդների համար ապահովելու է էմոցիաներ կյանքում այնպես, ինչպես ֆուտբոլում: Ինեկոբանկի Visa քարտապաններն, ովքեր ֆուտբոլային թեժ օրերին ակտիվորեն կիրականացնեն անկանխիկ գործարքներ, կմասնակցեն մեծ խաղարկությանը՝ ստանալով հնարավորություն շահելու ֆուտբոլային թեմատիկ նվերների հավաքածուներ և դիտելու ամենաէմոցիոնալ հանդիպումները՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, Ինեկոբանկի թիմի, գործընկերների և հատուկ հրավիրված հյուրերի հետ միասին  մեծ էկրանից Downtown-ում։ Ֆուտբոլային մեծ ալիքին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար  հետևեք Ինեկոբանկի հաղորդակցության պաշտոնական ուղիներին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումնավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img