Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Նորարար լուծումներով լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն և բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն:

Լաբորատորիայի բացմանը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պոլիտեխնիկական համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Յունիբանկին՝ ուսումնական կենտրոնը ստեղծելու, համագործակցության, բուհին աջակցելու, ուսանողական ու դասախոսական անձնակազմերին ժամանակակից միջավայրով ապահովելու համար։

«Պոլիտեխնիկը, լինելով տեխնոլոգիական համալսարան, նպատակ ունի բանկի հետ միասին այս լաբորատորիայում իրականացնել նոր մշակումներ, թվային տեխնոլագիաների և խելացի լուծումների միջոցով նոր հնարավորություն ստեղծել բանկային գործ մասնագիության, ինչպես նաև բանկերի գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրման գործում»,- ասաց ռեկտորը:

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը, բուհում թվային լաբորատորիայի և ուսումնական կենտրոնի ստեղծումը, պատահական չէ, քանզի բանկը, արդեն իսկ, ոչ միայն «տնտեսագիտություն է», այլև տեխնոլոգիա։

«Ես համոզված եմ, որ այս լաբորատորիան թույլ կտա վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ինչպես բարձրագույն կրթություն ունեցող դիմորդների համար, այնպես էլ կհանդիսանա վերապատրաստման վայր, որտեղ նաև բանկի գործող աշխատակիցները կկարողանան նոր գիտելիքներ ստանալ՝ ավելացնելով իրենց հմտությունները տեխնոլոգիաների և ֆինանսների բնագավառում։ Վստահ եմ, որ այս լաբորատորիային սպասվում է հաջողություն, բազմաթիվ ուսանողներ և նոր դիմորդներ»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։

ՀԱՊՀ ռեկտորը հանդես եկավ առաջարկությամբ, նշելով, որ եթե Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնն ու Յունիբանկի մասնագետները՝ միավորելով երիտասարդներին և մասնագետներին, գեներացնեն այնպիսի գաղափար, որը հնարավություն կտա բանկային ոլորտում խելացի լուծում մտածել որևէ խնդիր լուծելու համար, Պոլիտեխնիկական համալսարանը մինչև 5 մլն դրամի չափով կֆինանսավորի այդ գաղափարը։ Մեսրոպ Հակոբյանն իր հերթին նշեց, որ Յունիբանկը ևս իր ներդրումը կունենա այդ նախագծում:

Համագործակցության հուշագիրը, որի շրջանակում իրականացվում են համատեղ մի շարք ծրագրեր, Յունիբանկի և Պոլիտեխնիկի միջև ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները

ՀԲ-ն զգալի ռիսկեր չի տեսնում Հայաստանի պետական պարտքի՝ մինչև ՀՆԱ-ի 50% աճի դեպքում

Հայաստանի պետական պարտքը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի մոտ 50%-ը 2026 թվականի վերջին, սակայն Համաշխարհային բանկը նման մակարդակը չի դիտարկում որպես էական սպառնալիք հանրապետության մակրոտնտեսական կայունության համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img