Տավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ավետիսյան ընտանիքի որդին՝ Դավիթն է որոշել, որ տունը պետք է դարձնել նաև  հյուրատուն։ 2018-ին սկսեց շինարարությունը, սենյակներ ավելացրեց, բացօթյա սրճարան կառուցեց և տունը հյուրերի համար դարձրեց ցանկալի վայր։  Այստեղ աշխատում են ընտանիքով. բոլորն իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն։

Դավիթն արդեն 4 տարի վարպետանում է նաև գինեգործության մեջ. «Բերկրի» գինիները շուտով կլինեն վաճառքում՝ մասնագիտացված խանութներում։ Հյուրատան հյուրերին էլ առաջինը ներկայացնում է իր մառանը, գինու պատմությունը, պատրաստման եղանակը, իսկ վերջում՝ համտես կազմակերպում։

«Բերկրին» Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով կառուցվել է հացի փուռ, հյուրատան համարներն են նորոգվել, կահույք է գնվել և հյուրատանը սկսվել է աշխատանքային եռուզեռը։

«Մեր բարեկամությունը, ընկերությունը, երբ Հայաստան էր գալիս, կամ դրսից էին գալիս մեր մարզ, պարտադիր մեր տանը պետք է սնվեին, 10-20 հոգով մեր տանն էին մնում: Ասում էին ձեր սնունդը համով է, լավ եք ընդունում, սպասարկում: Այսպես ընտանիքում որոշեցինք ու ընտանեկան բիզնես ստեղծեցինք: Մի պահ էր եկել, որ սենյակների քանակը պետք է ավելացնեինք: Երկուսն ունեինք, երկուսն էլ պետք էր, բայց միջոցներ չունեինք: Ակբա Ֆեդերացիայից աջակցություն ստացանք, ավելացրեցինք տավուշյան կոլորիտով փուռ, ուր մաստեր կլաս ենք անցկացնում, և երկու ննջասենյակի վերանորոգում ու կահավորում կատարեցինք։ Ներդրման շնորհիվ կարողացանք մեր ֆինանսական միջոցները կրկնապատկել»,- նշում է Դավիթ Ավետիսյանը:

«Բերկրի»-ում հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։

«Բերկրի» հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img