Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Բիզնեսի վերազինման նպատակով Ակբա Լիզինգը մինչև 31.12.22թ. առաջարկում է լիզինգով ձեռք բերել ագրոպարենային ոլորտի անհրաժեշտ սարքավորումները պետական աջակցության ծրագրով՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Լիզինգի տրամադրման պայմաններն են՝

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում ՀՀ կառավարության սուբսիդավորումից հետո կկազմի 2.35-6.95%, արտարժույթի դեպքում՝ 0.63-6.82%
  • Լիզինգը տրամադրվում է առանց տրամադրման միջնորդավճարի
  • Կանխավճար՝ 20% (գույքի արժեքից)
  • Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս

Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ ՀՀ դրամը:

Ապահովագրության ծախսերը հոգում է Ակբա Լիզինգը: Ավելին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img