Պարտատոմսերի ձեռքբերում՝ acba digital-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Acba digital-ի «Ներդրումներ» բաժնում ընտրելով «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնի «Առաջնային շուկա» կոճակը, ներդրում կատարողը կտեղեկանա բանկի կողմից առաջնային շուկայում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի հիմնական պայմանների մասին։

Գործընթացն իրականացվում է 24/7 սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտատոմսի գնումը հնարավոր կլինի իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։

Ավելին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:

Acba digital հավելվածը հնարավոր է ներբեռնել այս հղմամբ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:  Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img